Դպրոցների վերաբացման ուղեցույցը չի պատասխանում մի շարք կարևոր հարցերի․ Վահրամ Թոքմաջյան
Advertisement 1000 x 90

Դպրոցների վերաբացման ուղեցույցը չի պատասխանում մի շարք կարևոր հարցերի․ Վահրամ Թոքմաջյան

Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դպրոցների վերաբացման ուղեցույցը չի պատասխանում մի շարք կարևոր հարցերի.

Ա. Ո՞ւմ միջոցներով են թեստավորում անցնելու մանկավարժական և վարչական անձնակազմերը(նշված է՝ ԱՆ ժամանակացույցի և սկզբունքների հիման վրա, որևէ խոսք չկա միջոցների մասին):

Բ. Հավելյալ աշխատանքի դիմաց ուսուցիչներն ինչպե՞ս են վարձատրվելու: Տպավորություն է, որ այդ բեռը թողած է դպրոցի վրա: Այս խնդիրը շատ սուր դրվելու է հատկապես խոշոր քաղաքներում:

Գ. Դպրոցներում պետք է լինեն մեկ շաբաթվա ախտահանիչ միջոցներ, դիմակներ և այլն: Ո՞ւմ հաշվին:

Դ. Ուսումնական օրինակելի, թեկուզ միջանկյալ պլաններ լինելո՞ւ են սահմանափակումների պարագայում: Ասեմ, որ նորից ունենք իրավական խախտում, այն պետք է հրապարակված լիներ դեռ ապրիլ ամսին: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, հիմա օգոստոսն է»:

Դպրոցների վերաբացման ուղեցույցը չի պատասխանում մի շարք կարևոր հարցերի. Ա. Ու՞մ միջոցներով են թեստավորում անցնելու…

Gepostet von Vahram Toqmajyan am Freitag, 21. August 2020