Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ 36-ամյա Քլոեն, սոցիալական ցանցերում ինտենսիվ ֆոտոշոփի ենթարկված լուսանկար է հրապարակել, ինչը սարսափեցրել է հանրությանը։ Instagram-ում Քլոե Քարդաշյանի լուսանկարի ու արտաքինի քննարկումն այնքան բուռբ է եղել, որ դրան ուշադրություն է դարձրել Mirror-ը։
Քլոեն լուասնկար է տեղադրել դստեր՝ Թրուի հետ՝ գրելով. «Առհավետ մայրիկի փոքրիկը»։ Միայն թե Քիմի քրոջը հնարավոր չէ ճանաչել… Թեեւ հրապարակումը միլիոնավոր դիտումներ ունի, հետեւորդները տարակուսած են։
Շատերն են նշել, որ լուրջ ռետուշի հետեւանքով չեն ճանաչել Քարդաշյանին. իբրեւ նա փոխել է դեմքի ձեւն ու մեծացրել շուրթերը։ «Քլոե, ես չճանաչեցի քեզ։ Զարմանում եմ, թե ձեր ընտանիքը որքան է տարված ռետուշով», «Նա իմ ճանաչած աղջիկներից միակն է, որն ամեն շաբաթ փոխում է դեմքը», «Նոր օր, նոր դեմք», «Թրուն կդադարի ճանաչել քեզ, եթե շարունակես ֆոտոշոփով մշակել դեմքդ»,- գրել են նրանք։