ԱՄՆ-ի բնակչուհի Քրիսթալ Հիքսը ծննդաբերել է ինքնաթիռում: Կինը մեկնելիս է եղել մոտակա քաղաքի հիվանդանոց, բայց կծկումները ավելի վաղ են սկսվել: Հիքսը իր «երկնային» որդուն այդպես էլ անվանել է՝ Սքայ (անգլերենից թարգմանաբար՝ «երկինք»), գրում է KTUU-ն:
Քրիսթալ Հիքսը բնակվում է Ալյասկա նահանգի Գլենելեն փոքր քաղաքում: Նա իր երեք զավակներին ծննդաբերել է Անկորիջ խոշոր քաղաքում, որը գտնվում է Գլենելենից 180 կմ հեռավորության վրա:
Չորրորդ որդուն նույն քաղաքի հիվանդանոցում ծննդաբերել, սակայն, չի հաջողվել: Կինը ծննդաբերել է թռիչքի մեկնարկից 20 րոպե հետո՝ 5.5 կմ բարձրության վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը