Հարվարդի 104-ամյա պրոֆեսորը կիսվել է երկարակեցության իր գաղտնիքով (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հարվարդի 104-ամյա պրոֆեսորը կիսվել է երկարակեցության իր գաղտնիքով

Հարվարդի պրոֆեսոր, 104-ամյա Ռութ Քունդսինը կիսվել է երկարակեցության իր գաղտնիքով: Իր պատմությունը պրոֆեսորը պատմել է Metro-ին:

Ռութ Քունդսինը ծնվել է 1916-ին, Նյու Յորքում: Բոսթոնում նա ստացել է մանրէաբանության մագիստրոսի կոչում և ավարտել է Հարվարդի դոկտորանտուրան: Նա նաև դարձել է Հարվարդի առաջին կին դասախոսներից մեկը:

Որպես պրակտիկ համաճարակաբան՝ Ռութը թոշակի է անցել 81 տարեկան հասակում: Աշխատանքը թողնելուց հետո Քունդսինը սկսել է ակտիվորեն զբաղվել սպորտով և նույնիսկ դարձել է լողի չեմպիոն տարեցների շրջանում:

93 տարեկան հասակում նա սկսել է մարզվել մարզադահլիճում: Հուլիսի 28-ին Քունդսինը նշել է իր ծննդյան 104-ամյակը և որոշել է դադարեցնել մարզումները՝ համարելով, որ նա արդեն շատ թույլ է այդ ամենի համար:

Միևնույն ժամանակ, պրոֆեսորը վստահ է, որ իր երկարակեցության գաղտնիքը սպորտն է և ակտիվ կենսակերպը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը