Պետերբուրգում մի կին ծեծել է տրոլեյբուսի վարորդին, որը պահանջում էր, որ նա վճարի երթևեկության համար։ Ագրեսիվ ուղևորուհին արդեն ձերբակալված է, հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի արտագերատեսչական պահպանության վարչության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ կռվարարար տիկինը, որը, ինչպես պարզվել է, Ռոստովի շրջանից էր, վիրավորել է մեքենավարին և ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել նրան։
Կնոջը կարողացել են հանդարտեցնել տագնապի ազդանշանով ժամանած արտագերատեսչական պահպանության աշխատակիցները։ Նա ձերբակալված է։