Պարբերաբար բարձրաձայնվող էկոլոգիական մի շարք խնդիրների կողքին պակաս բարձրաձայնված, բայց խիստ կարևոր խնդիրներից է քաղաքային աղմուկի խնդիրը: Քաղաքերում ապրող մարդիկ 36% -ով ավելի շատ են կրում աղմուկի բացասական հետևանքները (ազդում է կյանքի միջին տևողության վրա): Աղմուկը բացասական ազդեցություն է թողնում վեգետատիվ և կենտրոնական նյարդային համակարգերի վրա (անկախ մարդու ընկալումից), ինչի հետևանքով առաջանում է սիրտ-անոթային (արյան ճնշման խնդիրներ) և նյարդային համակարգի մի շարք խնդիրներ: Աղմուկի հետևանքով օրգանիզմում սկսվում է արտադրվել ադրենալին,որը համարվում է սթրեսի հորմոն: Նրա արյան մեջ երկարատև ներկայությունից ընկնում է մարդու իմունիտետը, ինչը վիրուսների դեմ պայքարի միակ միջոցն է:
Այսօր, հատկապես Երևանում աղմուկի խնդիրը խիստ նկատելի ու ահազանգող է: Երևանում աղմուկի բարձրացմանը նպաստող գիշերային հրավառությունների հարցն անձամբ Փաշինյանն էր խոստացել լուծել, սակայն մարդիկ շարունակում են արթնանալ հրավառության հետևանքով տագնապ առաջացնող ձայներից: Ճիշտ է՝ համաճարակի օրերին ավելի պակաս, սակայն խնդիրն այդպես էլ չլուծվեց: Շտապ օգնության մեքենաների ձայները մենք լսում ենք ապրիլ ամսից և այդ ձայները մարդկանց անընդհատ պահում են լարված, սթրեսային վիճակում կարծես թե մոտալուտ վատի գալուստն են գուժում:
Ի վերջո, ո՞րն է այս իշխանությունների նպատակը՝ փրկե՞լ կյանքեր, թե՞ տագնապի մեջ պահել մարդկանց և պարետատան անտրամաբանական որոշումներ կայացնել:
Հ.Գ. Եվ եթե մեզ կհաջողվի չվարակվել Covid -ով 40 հոգանոց հարսանիքի ժամանակ, ապա չի հաջողվի «ջրից չոր դուրս գալ» ադրենալինի առաջացրած բացասական հետևանքներից: Կառավարությունը դա մանրակրկիտ ուսումնասիրել է, կառավարությունն ընկել է մեր հետևից: Չմոռանանք, որ 1918թ.-ին «Իսպանական գրիպը», որը սովորական գրիպ էր, 50 միլիոն մարդու կյանք խլեց, որովհետև առաջին աշխարհամարտից եկող սթրեսի հետևանքով շատ մարդիկ կորցրել էին իմունիտետը:
Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան էջից