Վլադիմիր Պրեսնյակովի առաջին կինն, ինչպես հայտնի է, Ալլա Պուգաչովայի դուստրն էր՝ Քրիստինա Օրբակայտեն։ Նրանք այդպես էլ պաշտոնապես չեն գրանցել հարաբերությունները, սակայն միասին ապրել են գրեթե տաս տարի։ Քրիստինան Վլադիմիրին որդի է պարգեւել՝ Նիկիտան, սակայն որոշ ժամանակ անց նրանք բաժանվել են։ 20 տարի անց Վլադիմիր Պրեսնյակովը հայտնել է, թե ինչու է դա տեղի ունեցել։
Youtube-յան «ЗАНГАЛИС&Co» ալիքին տված հարցազրույցում արտիստի խոստովանել է, որ հենց իր պատճառով է քայքայվել իր ու Քրիստինա Օրբակայտեի ամուսնությունը. նա շատ է խմել, դավաճանել Քրիստինային։ Քրիստինան երկար ժամանակ հանդուրժել է ամուսնու արարքները, սակայն արդյունքում առաջարկել է ամուսնալուծվել։ Վլադիմիրի համար կնոջ խոսքերը շոկային են դարձել։
Ամեն դեպքում, արտիստը խոստովանում է, որ Օրբակայտեից բաժանվելուց հետո ապրումներն օգնել են իրեն։ «Ես սոցիոպատիա ունեի, հետապնդման մանիա։ Սակայն այդ սթրեսից հետո ամեն ինչ պարզապես կորավ։ Ես շնորհակալ եմ այդ ցնցմանը՝ սիրելիից՝ Քրիստինայից առաջին բաժանմանը»,- հայտնել է երգիչը։
Վլադմիրը խոստովանել է, որ շատ ապրումներ է ունեցել։ Ցավը լռեցնելու համար նա սկսել է արկածներ որոնել։ «Ես ոչ թե չէի ցանկանում ապրել, բայց տհաճությունների էի ձգտում։ Եթե ես անցնում էի լցակայանի կողքով ու ինչ-որ վեճ տեսնում, պարտադիր կանգնեցնում էի մեքենան ու գնում այնտեղ,- հիշել է արտիստը, որը սկսել է վիշտը խեղդել ալկոհոլով։ – Ես գիտեմ, թե որտեղ է դժոխքը եւ ինչ տեսք ունի։ Ես երբեք չեմ իջնի»: