Թրամփը խոստացել է կին տիեզերագնաց ուղարկել Լուսնի վրա եւ դրոշ բարձրացնել Մարսի վրա
Advertisement 1000 x 90

Թրամփը խոստացել է կին տիեզերագնաց ուղարկել Լուսնի վրա եւ դրոշ բարձրացնել Մարսի վրա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել Է, որ Միացյալ Նահանգներն առաջինն Է կին տիեզերագնաց ուղարկելու Լուսնի վրա եւ առաջին ազգն Է դառնալու, որն իր դրոշը կբարձրացնի Մարսի վրա:

«Մենք ամերիկյան առաջնության նոր դարաշրջան կսկսենք տիեզերքում, Ամերիկան առաջին կինը կուղարկի Լուսնի վրա, իսկ ԱՄՆ-ն առաջին ազգը կդառնա, որն իր դրոշը կբարձրացնի Մարսի վրա»,-ասել Է Թրամփը՝ ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության համագումարում: Թրամփի վարչակազմը հայտարարել Է լուսնային ծրագրի վերսկսման մասին, որն ստացել Է Artemis անվանումը:

Դրա շրջանակներում պլանավորվում Է մարդու վերադարձ եւ մշտական ներկայություն Լուսնի վրա, ինչը կդառնա Մարսի վրա օդաչուավոր առաքելություններ տանող ճանապարհի փուլը: Նոր լուսնային ծրագրի շրջանակներում NASA-ն մշակում Է Gateway շուրջլուսնային կայան ստեղծելու գաղափարը, որով ապագայում կսկսեն մարդու թռիչքներ իրականացվել Լուսնի մակերեւույթի վրա եւ հակառակ ուղղությամբ: ԱՄՆ-ում բազմիցս ընդգծել են, որ NASA-ն ծրագիր Է իրականացնում առեւտրային գործընկերների հետ փոխգործակցության հիման վրա, ինչպես նաեւ ակնկալում Է միջազգային փոխգործակցություն:



Նման նյութեր