Եզակի դեպք․ Աշխարհում առաջին անգամ կինը ՄԻԱՎ-ը հաղթահարել է առանց բուժման
Advertisement 1000 x 90

Եզակի դեպք․ Աշխարհում առաջին անգամ կինը ՄԻԱՎ-ը հաղթահարել է առանց բուժման

Գիտնականները կնոջ են գտել, ում օրգանիզմը կարողացել է ՄԻԱՎ վարակը հաղթահարել առանց դեղորայքի օգտագործման։ Այս մասին հաղորդվում է Nature պորտալում հրապարակված հետազոտության մեջ։

Գիտնականները համեմատել են 64 «էլիտար հսկիչների» անալիզները․ մարդիկ, որոնք կարող են մարդու իմունոդեֆիցիտի վիրուսով ապրել՝ չընդունելով վիրուսի ճնշման համար դեղեր։ Հետազոտողները ուշադրություն են դարձրել մի պացիենտի, որը վիրուսի հետ ապրում է մոտ 25 տարի։ Արյան առաջին անալիզը նրա մոտ ՄԻԱՎ-ի հետքեր չի հայտնաբերել, սակայն հետագա հետազոտությունը ցույց է տվել, որ նրա մոտ վիրուսի բջիջներ, այնուամենայնիվ, կան, բայց դրանցից ոչ մեկը հետագա վերարտադրման ունակ չէ։

Մասնագետների խոսքով՝ այս կնոջը, որի մասին առայժմ քիչ բան է հայտնի, կարելի է անվանել պատմության մեջ առաջին մարդը, ում օրգանիզմը ՄԻԱՎ-ը հաղթահարել է առանց բուժման և ոսկրածուծի փոխպատվաստման (ինչպես եղել է ավելի վաղ բուժված պացիենտների դեպքում)։

Հոդվածի հեղինակների խոսքով՝ ներկայումս փորձագետները բավականաչափ տեղեկություններ չունեն այս դեպքը եզակի հայտարարելու համար։ Սակայն այն հիմք է տալիս ենթադրելու, որ որոշ դեպքերում ՄԻԱՎ-ի բուժումն, այնուամենայնիվ, հնարավոր է։

Վերջին տեղեկություններով՝ գիտությանը հայտնի է միայն երեք պացիենտի մասին, որոնք ՄԻԱՎ-ից ապաքինվել են։ Նրանցից երկուսին քաղցկեի դեմ բուժման ժամանակ կատարել են ոսկրածուծի փոխպատվաստում, իսկ երրորդն անցել է նիկոտինամիդի համադրությամբ հակառետրովիրուսային դեղամիջոցների ագրեսիվ համակցության ընդունման կուրս։

med.news.am



Նման նյութեր