Բանանով «զինված» մարդը փորձել է կողոպտել թաղման բյուրոն (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բանանով «զինված» մարդը փորձել է կողոպտել թաղման բյուրոն

Կոլումբիական Կալդաս քաղաքում տեղի բնակիչը որոշել է թալանել թաղման բյուրոն: Գործն անելու համար նա «զինվել է» բանանով, գրում է Caracol-ը:

Պլաստիկով փաթաթված բանանը, ըստ բյուրոյի աշխատակիցներից մեկի, նման էր կարճափող հրացանի:

«Ես կարծում էի, թե դա զենք է. այն նման էր կարճափող հրացանի»,- ասել է աշխատակիցը, որը մի ձեռքով խլել է բանանը, մյուսով՝ պատռել հանցագործություն կատարել ցանկացող մարդու վերնաշապիկը՝ այդպիսով չեզոքացնելով վերջինիս:

Տղամարդուն հաջողվել է փախչել հանցագործության վայրից: Ականատեսները փաստում են, որ նա հանցակից է ունեցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր