Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տնտեսական խնդիրների մասին զրուցել էր տեղական լրատվամիջոցների մի քանի լրագրողների հետ։ Նախագահն իր խոսում պնդել էր, որ մեկ անձից կատարվող գնումները ավելացել են 72%-ով։
Նախագահ Քոչարյանի այս հայտարարությունն ինչպես և սպասելի էր անհանգստացրել էր իշխանություններին։ Բնական էր, որ այս անգամ էլ իշխանությունները փորձելու էին ստով պատասխանել Քոչարյանի պնդումներին։ Այս անգամ էլ իշխանության «կեղտոտ լվացքն» իր վրա վերցրեց Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից հիմնված «փաստերի ստուգման հարթակը»։ Իոաննիսյանի ղեկավարած կազմակերպությունը պնդում էր, որ նախագահ Քոչարյանը սխալ պնդում է անում։
«Փաստերի ստուգման հարթակը»՝ փորձելով հակադարձել նախագահ Քոչարյանին, հաշվել է մեկ անձից կատարվող գնումների պայմանագրերը և եկել եզրահանգման, որ գնումներն իրականում նվազել են։ ՈՒ սա, չնայած այն հանգամանքին, որ նախագահ Քոչարյանը խոսել է մեկ անձից կատարվող գնումների վրա ծախսվող պետական միջոցների մասին։
Ըստ ֆինանսների նախարարության ներկայացրած պաշտոնական տվյալների, մեկ անձից գնումները 2017թ.-ին կազմել են 103.9 մլրդ դրամ, 2018թ.-ին 131.4 մլրդ դրամ, իսկ արդեն 2019թ.-ին՝ 178.7 մլրդ դրամ:
Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ 2018թ.-ին մեկ անձից գնումները 2017թ.-ի նկատմամբ աճել են 26.4%-ով` կազմելով 131.4 մլրդ ՀՀ դրամ: 2019թ.-ին 2018թ.-ի նկատմամբ արձանագրվել է 36% աճ: Իսկ ահա, 2019թ.-ին մեկ անձից գնումները կազմել են 178.7 մլրդ դրամ՝ 2017թ.-ի նկատմամբ աճելով շուրջ 72%-ով:
Ըստ էության Իոաննիսյանի ղեկավարած հարթակը դիմել է մանիպուլիացիայի, որպեսզի մաքրի գործող իշխանություններին։ Եվ հարթակի այն պնդումը, որ նախագահ Քոչարյանը սխալվել է առնվազն սուտ է ու չի համապատասխանում իրականությանը։
Այս հրապարակումից հետո շատերը հիշեցին Դանիել Իոաննիսյանի հրապարակային տրված խոստումը, որի մասին նա գրել էր իր ֆեյսբության էջում․ «Չկա ավելի էպիկ երևույթ, քան ինքն իրեն կեղծիքի դեմ պայքարող հռչակած կայք, որը առանց ընթերցողի կողմից այն ստուգելու հնարավորության ապահովման տարածում է «մեր աղբյուրներով» տեղեկություններ… ընդ որում՝ սուտ տեղեկություններ։
Եթե 2016 թվականին իմ ու ընկերներիս հիմնադրած Fip.am կայքը («Փաստերի ստուգման հարթակը») մի օր տենց բան անի, ես երևի ինքնասպան կլինեմ»,-գրել է Իոաննիսյանը։
Շատերը կարծում էին, որ Իոաննիսյանը կարող է պահել իր խոստումը և դիմել ինքնասպանության, բայց պետք է հանգստացնել մտահոգ քաղաքացիներին՝ ի ուրախություն բոլորիս Դանիել Իոաննիսյանը սկզբունքայնության հետ կապված խնդիր ունի ու վստահաբար կարելի է ասել, որ այս ստի բացահայտումից հետո չի դիմի ինքնասպանության։