ՀՀ պաշտպանության նախարարության Իջևան քաղաքի ռազմամարզական համալիրում և լեռնային զորավարժարանում «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում ավարտվել է «Աթլետ» փուլը՝ ռազմամարզական վարժություններով:
Այս մասին հաղորդում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Մրցումներն անց են կացվել ռազմամարզական հնգամարտի մրցուղով, որը ձգվում է 1.5-2 կմ՝ կտրտված լեռնատափաստանային տեղանքով՝ դանակների և ձեռքի նռնակների նետմամբ, Կալաշնիկովի ինքնաձիգից երեք թիրախով հրաձգությամբ՝ 150, 250 և 300 մետր հեռավորությամբ:
«Աթլետ» ռազմամարզական մրցումների արդյունքների ամփոփումից հետո Ռուսաստանի թիմը հաղթանակ է տարել, երկրորդ տեղում Բելառուսի թիմն է, երրորդ տեղում Հայաստանի մարզիկներն են:
«Տեր և տիկին», «Պրոֆեսիոնալ», «Էրուդիտ» և «Աթլետ» փուլերի արդյունքներով առաջատար են Ռուսաստանի զինծառայողները, երկրորդ տեղում առաջատարներից փոքր-ինչ տարբերությամբ, Հայաստանի թիմն է և երրորդ տեղը մասնակիցների պատվավոր ցուցակում զբաղեցնում Է Բելառուսի Հանրապետության թիմը:
«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի կրակային պատրաստության «Դիպուկահար» եզրափակիչ փուլն անց է կացվելու օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարության Իջևան քաղաքի լեռնային զորավարժարանում: