Կորոնավիրուսը իշխանության եկածների ձախողումների քողարկման միջոցն է․ Մանթաշյան
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսը իշխանության եկածների ձախողումների քողարկման միջոցն է․ Մանթաշյան

Ես վստահ եմ, որ 1100 մահերից ևս իշխանությունները ֆինանսական օգուտով են դուրս եկել, միջազգային տարբեր ընկերություններից խոշոր գումարներ են ներգարվվել իրենց բիզնեսի մեջ, երկիր խոշոր գումարներ են բերվում, որոնց ո՛չ մուտքը, ո՛չ ծախսման ուղիները մեր ժողովրդին անհայտ են։ Այս ամսին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը։

«Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը խոսեց նաև արտաքին տնտեսական հարաբերությունների և պետական պարտքի մասին`ասելով, որ 2008 թվականին  ՀՀ պետական պարտքը հնա-ի ընդամենը 14.6 տոկոսն  էր.«2020 թվականին  տարբեր կարգախոսներով իշխանության եկածները  գրչի մեկ հարվածով փոխեցին օրենքը և հնա, պետական պարտք հարաբերակցությունը 60  տոկոսից  թույլատրելին բարձրացնելու շեմը փոխեցին և այս տարվա ևս 1.2 մլրդ-ով ավելացրին մեր պետական պարտքը: Երբ 2008 թվականին 1998-ի համեմատությամբ մեր բյուջեն շնորհիվ Ռոբերտ Քոչարյանի աճել էր 10 անգամ` 300 մլն դոլարից դառնալով 3 մլրդ, այդ  թվում բազմապատիկ անգամներ մեծացնելով հնա-ն, մենք 2008 թվականից մինչ այսօր պետբյուջեյի տեսանելի աճ չունենք, այլ ունենք միայն պետական պարտքի աճ»,- ասաց նա:

politik.am



Նման նյութեր