«Դագաղների և մահվան ծաղկեպսակների» տեխնոլոգիան ևս կիրառվեց Բելառուսում, ինչպես կիրառվել էր Հայաստանում 2018թ.-ին. antifake.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Դագաղների և մահվան ծաղկեպսակների» տեխնոլոգիան ևս կիրառվեց Բելառուսում, ինչպես կիրառվել էր Հայաստանում 2018թ.-ին. antifake.am

Բելառուսում նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո երկրում սկսած անկարգությունների սկզբնական փուլում անդրադարձել էինք իշխանափոխության պահանջով փողոց դուրս եկած ընդդիմության կողմից կիրառվող այն տեխնոլոգիաներին, որոնք նույնական էին 2018 թվականի ապրիլ-մայիս ամսիներին Հայաստանում իշխանափոխության ընթացքում կիրառված տեխնոլոգիաների հետ։

Բելառուսում այսօր էլ շարունակվում են զանգվածային հավաքներն ու բողոքի ակցիաները, որոնց ընթացքում կիրառվում են նորանոր տեխնոլոգիաներ, որոնք կրկին հիշեցնում են 2018 թվականի հայաստանյան իրադարձությունները։

Երեկ՝ օգոստոսի 30-ին, Բելառուսի ընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ծննդյան տարեդարձն էր։ Առիթն օգտագործելով ցուցարարները նրան «նվերներ» էին բերել՝ թաղման ծաղկեպսակներ, դագաղ և այլն:

Հիշեցնենք, որ «բաց ձեռքերի», «խաղաղ», «ոչ բռնի», «թավշյա», «սիրո և համերաշխության» կարգախոսներով իշխանափոխության գործընթաց սկսած Նիկոլ Փաշինյանը և նրա համակիրները Հայաստանում 2018 թվականին նույնպես օգտագործում էին այս տեխնոլոգիան։ Սակայն սա ավելի շատ ատելության արտահայտչամիջոց է և ոչ թե սիրո և համերաշխության դրսևորում։

Ինչևէ, Հայաստանում օգտագործում էին սև ժապավեններ, որոնք «ազդարարում էին» ՀՀԿ-ական գործիչների մահը, կազմակերպում էին թաղման թափորներ՝ տեղափոխելով դագաղներ, ՀՀԿ-ական գործիչների տների և գրասենյակների մոտ տեղադրում էին թաղման ծաղկեպսակներ և դագաղներ։

Ի թիվս բազմաթիվ զուգահեռների, որոնք հնարավոր է անցկացնել 2018 թվականին Հայաստանում և 2020 թվականին Բելառուսում կիրառվող տեխնոլոգիաների միջև, հետաքրքիր կերպով համընկնում են նաև այդ տեխնոլոգիաների կիրառման հաջորդականությունը։

Այս համընկնումները ևս մեկ անգամ փաստում են, որ այս երկու երկրներում իրականացվող իշխանափոխությունների ետևում «երևում են միևնույն ականջները»։

Աղբյուր՝ AntiFake.am