«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնն օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը մշակութային տոն ստեղծեց՝ անցկացնելով ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր և առցանց հանդիպումներ:
«Ֆրեսկոյի» ուղերձները լավագույնս արտահայտող ֆիլմերը մրցանակներ են ստացել.
Անիմացիոն ֆիլմերից հաղթող են ճանաչվել՝
«Ձայն հառաչանաց», Ֆրանսիա, Աթամ Ռաշո, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀԱՎԱՏ»։
«Բաղադրատոմս աքսորում», ԱՄՆ, Շանտալ Քասարջյան, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։
«Տատիկ», Բուլղարիա, Ռոզա Կոլչագովա, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՍԵՐ»։
Լիամետրաժ ֆիլմերից հաղթող են ճանաչվել՝
«Թշնամիները», Վրաստան, Գեորգի Գաչավա, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ։
«Ընկույզ», Իրան, Մոհամադրեզա Հաջի Ղոլամ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀԱՎԱՏ»։
«Երազանքների թիմը», Ռուսաստան, Ֆիլիպ Աբրյուտին, Մաքսիմ Զիկով, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։
«Անիկո», Հայաստան, Աննա Հարությունյան, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։
Կարճամետրաժ ֆիլմերից հաղթող են ճանաչվել՝
«Բացառիկ օր», Ֆրանսիա Սեդրիկ Սպինասու, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։
«Ազադե», Իրան, Միրաբաս Խոսրավինեժադ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ»։
«Աղ ու հաց», Հայաստան, Ռուսաստան, Արջ-Ասպետ Շերմազանյան, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՆԵՐՈՒՄ»։
«Վալենկի», Ռուսաստան, Աննա Պռուդնիկովա, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀՈՒՅՍ»։
«Կրակմարիչ», Իսպանիա, Ռոդրիգո Սոպենյա, Ջոանա Սոլնադոք, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀԱՎԱՏ»։
«Մտերիմը», Ռուսաստան, Իրինա Բասս, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։
«Պիպոն և կույր սերը», Ֆրանսիա, Հյուգո Լը Գուղղիեղեկ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՍԵՐ»։
«Պիտակ», Մակեդոնիա, Գեորգի Ունկովսկի, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։
Վավերագրական ֆիլմերից հաղթող են ճանաչվել՝
«Հերթի ցուցակ», Ռուսաստան, Նատալյա Մախանկո, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՄԵՐ ՕՐԵՐԻ ՀԵՐՈՍԸ»։
«Կարմիր ձուկ՝ սաղմոն», Ռուսաստան, Դմիտրի Շպիլենոկ, Վլադիսլավ Գրիշին, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՄԱՔՈՒՐ ՄՈԼՈՐԱԿ»։
«Ինչ կլինի վաղը», Ռուսաստան, Անաստասիա Շտանդկե, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀԱՎԱՏ»։
«Սպիներ», Ֆրանսիա, Դիդիե Կրոս, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՔԱՋՈՒԹՅՈՒՆ»։
«Լիտվյակովը մարդուն», Ռուսաստան, Ռոման Պոմերանցեվ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՍԵՐ»։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հատուկ մրցանակի հաղթողներ են ճանաչվել`
«Ձայն հառաչանաց», Ֆրանսիա, Աթամ Ռաշո, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ, ՍԵՐ»։
«Երկնային ուրախություն», Ռուսաստան, Նատալյա Ֆեդչենկո, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ, ՍԵՐ»։
«Վանականը», Ռուսաստան, Դան Գրին, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ»։
Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման և վերահսկման կանոնների պահպանմամբ։