«Վերջին ամիսներին զենքի գնման ռեկորդային աճն արձանագրել է հրաձգային սպորտի ազգային հիմնադրամը: Մարտ-հուլիս ժամանակահատվածում վաճառվել է 8,5 մլն միավոր զենք, ինչը 2019 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ բարձր է 94 տոկոսով: Նման պահանջարկի պատճառների թվում, անկասկած, կարելի է նշել «Covid-19»-ը, որը հանգեցրել է մարդկանց շրջանում անհանգստության մակարդակի բարձրացմանը: Դա հաստատվում է այն փաստով, որ զենքի վաճառքը կտրուկ աճել է հենց մարտին, երբ Միացյալ Նահանգներում կարանտին սկսվեց: Հունիսին թվերը կրկին կտրուկ բարձրացան, երբ երկրում սկսվեցին «Black Lives Matter»-ի ազգային բողոքները, ինչը նույնպես բացասաբար է ազդում հասարակության մեջ տրամադրությունների վրա:
Անկարգությունների ֆոնին, որոնք սկսվել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, զինված քաղաքացիներն սկսել են հավաքվել աշխարհազորում՝ կարգի պաշտպանության համար: Նման խմբեր կան մեծ մեգապոլիսներում, ինչպիսին է Չիկագոն, ինչպես նաեւ փոքր բնակավայրերում, ինչպիսին է Օմակ փոքրիկ քաղաքը: Նյու Մեքսիկոյում գործում է «Նյու Մեքսիկոյի քաղաքացիական գվարդիան», որն արձագանքում է անկարգություններին ու թալանին:
Վերջապես, ընտրարշավը նույնպես կարող է անհանգստության որոշակի մակարդակ սադրել: Քաղաքական ուժերից ոչ մեկն իր գործողություններում եւ հայտարարություններում չի նպաստում իրավիճակի կարգավորմանը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: