Նոր դատավարություն. Մեգան Մարքլը դատի է տվել որդու հետ նրա լուսանկարները հրապարակած պապարացիներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նոր դատավարություն. Մեգան Մարքլը դատի է տվել որդու հետ նրա լուսանկարները հրապարակած պապարացիներին

«Մեգզիթից» եւ 39-ամյա Մեգան Մարքլի ու 35-ամյա արքայազն Հարիի՝ Կանադա տեղափոխվելուց հետո լրատվամիջոցների ուշադրությունը կտրուկ աճել է: Պապարացիները դուքսերին հսկում էին օդանավակայանում, ավտոկայանատեղիներում եւ փորձում էին նկարահանել նրանց նույնիսկ տանը։ Շատ քիչ լրագրողներ կարող էին դա անել, քանի որ զույգը լավ պաշտպանություն ուներ:

Այնուամենայնիվ, ամերիկյան Splash լուսանկարչական գործակալության լրագրողին հաջողվել է հունվարին՝ Վանկուվեր կղզու Հորտ Հիլում զբոսնելիս, նկարել Մեգանին եւ նրա մեկ տարեկան որդուն՝ Արչիին:

Համացանցում լուսանկարների հրապարակումից հետո Մարքլը եւ Հարին որդու անունից դատարան են դիմել։ Նրանք հայտարարել են, որ այդ լուսանկարները խախտում են տվյալների պաշտպանության մասին օրենքը։ Դուքսերի փաստաբան պարոն Բարնսը ելույթ է ունեցել նիստին եւ հայտարարել, որ կադրերը հրապարակվել են առանց իր պաշտպանյալների իմացության:

«Երկու բառով ասած, նրանց լկտի կերպով խաբել են։ Ամերիկյան գործակալության աշխատակիցներն առանց նրանց համաձայնության հրապարակել են Սթիվ Դեննեթի արած լուսանկարները»,- ասել է նա։

Գործակալության ներկայացուցիչները հայտարարել են՝ Մարքլը գիտեր, որ իրեն լուսանկարում են ու շարունակում են ճանապարհով քայլել։ Այնպես որ, նա դեմ չէր։ Սակայն դատավորը մնացել է դուքսերի կողքին եւ թույլ է տվել նրանց փաստաբանին նյութեր պատրաստել հաջորդ լսումների համար:

Հիշեցնենք, որ Մեգանը նաեւ վարույթ է վարում մյուս երկու հրատարակությունների՝ The Mail On Sunday-ի եւ MailOnline-ի դեմ: Նա դիմել է դատարան, երբ նրանք հրապարակել են իր հոր՝ Թոմասի հետ անձնական նամակագրությունը։

style.news.am



Նման նյութեր