Ուսանողը կարանտինից հետո վերադարձել է բնակարան և սարսափել է
Advertisement 1000 x 90

Ուսանողը կարանտինից հետո վերադարձել է բնակարան և սարսափել է

Բրիտանիայի բնակիչ Օլուվաջորջ Ջոնսոնը կորոնավիրուսային համաճարակի պատճառով սահմանված կարանտինից հետո վերադարձել է իր վարձակալած բնակարան և սարսափել է: Նրա բնակարանն ամբողջությամբ ծածկված է եղել աղավնիների փետուրներով և թռչունների ձվերով, գրում է Daily Mail-ը:

Քսանամյա ուսանողը գրեթե վեց ամիս չի եղել Նոթինգհեմում գտնվող իր բնակարանում, որտեղ նա ապրել է համալսարանում սովորելու ընթացքում: Կարանտինը նա անցկացրել է Լոնդոնում՝ ծնողների բնակարանում:

Նա ստիպված է եղել վերադառնալ իր ուսանողական տուն, քանի որ վերջինս նամակ է ստացել բնակարանը սպասարկող կազմակերպությունից: Նրան հայտնել են, որ բնակարանը բացել  են, քանի որ այնտեղից շատ տարօրինակ ձայներ են լսվել:

Պարզվել է, որ ներսում աղավնիներ են եղել: Աշխատակիցները հեռացրել են աղավնիներին, բայց, ինչպես հայտնել է Օլուվաջորջը, բնակարանում ինչ-որ բաներ այլևս չեն վերականգնվի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր