ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավի Սան Դիեգոյի օկրուգում բնական հրդեհների մակերեսը կրկնապատկվել Է եւ հասել գրեթե 4 հազար հեկտարի: Սեպտեմբրի 7-ին այդ մասին Twitter-ում հայտնել Է տեղի հրշեջ ծառայությունը:
«Հրդեհի մակերեսը կազմում Է 9 850 ակր (շուրջ 3 986 հեկտար – ծանոթ. խմբ.), այն տեղափակված Է 1 տոկոսով»,- ասված Է հայտարարության մեջ:
Բնական հրդեհ Է մոլեգնում Կալիֆոռնիայի կենտրոնական մասի Սիեռայի ազգային արգելոցում: Բռնկումն առաջացել Է սեպտեմբերի 5-ին եւ ընդգրկել ավելի քան 14,5 հազար հեկտար հողատարածություն: Առնվազն 150 մարդ մնացել Է շրջապատված կրակով, նրանց տարահանում Է պահանջվել:
Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը սեպտեմբերի 6-ին արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել նահանգի հինգ օկրուգներում բնական հրդեհների պատճառով: Այդ միջոցները տեղական իշխանություններին թույլ են տալիս օգտվելու հնարավորություն ստանալ որոշ լրացուցիչ հիմնադամներից եւ ավելի շատ միջոցներ գործի դնել հրդեհի հետեւանքները վերացնելիս:
Դա, մասնավորապես, հնարավորություն Է ընձեռում փրկարարական կամ վերականգնողական աշխատանքներին ներգրավել ԱՄՆ-ի Ազգային գվարդիան: Բացի դրանից, օկրուգի իշխանությունները կարող են պարզեցված սխեմայով անհրաժեշտ պարեն գնել:
Կրակը նահանգի տարածքում արագորեն տարածվում Է շոգ եւ չոր եղանակի պատճառով: