Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Կենտուկի և Միսիսիպի նահանգներում որպես նախագահի թեկնածու գրանցվելու հայտ է ներկայացրել, գրում է TMZ-ն: Կենտուկիում պետքարտուղարի գրասենյակը հայտնել է, որ Ուեսթն իր թեկնածության հայտը ներկայացրել է ուրբաթ:
«Մեր թիմը հաճույքով ուսումնասիրում է ռեփերի կողմից ներկայացված 19 հազար ստորագրությունը՝ որոշելու համար՝ արդյոք նա կարո՞ղ է գրանցվել քվեաթերթիկում», – Twitter-ում գրել է Կենտուկի նահանգի քարտուղարը:
Ուեսթը դիմում է ներկայացրել նաև Միսիսիպիում ԱՄՆ նախագահի թեկնածու գրանցվելու համար: Պետքարտուղարի գրասենյակը հայտնել է, որ դիմումի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի երեքշաբթի:
Ռեփերն այժմ որպես ԱՄՆ նախագահի թեկնածու գրանցված է 10 նահանգում: