Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը կոմայի մեջ է, վթարի հետևանքով ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ և առաջին կարգի բացասական արյան կարիք ունի։ Այս մասին հայտնում է «Aliq.ge» լրատվականը։
Վրաստանի հայերը սոցցանցերում օգնության կոչ են տարածում Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի կյանքը փրկելու համար։
Վիրահայերը արյան դոնոր դառնալու կոչ են անում բոլոր նրանց, ովքեր չեն տարել հեպատիտ և բավարար առողջ են։