Իսպանիայի ոստիկանությունը Ժոան Միրոյի կորած կտավը գտել է Լոնդոնի աճուրդում
Advertisement 1000 x 90

Իսպանիայի ոստիկանությունը Ժոան Միրոյի կորած կտավը գտել է Լոնդոնի աճուրդում

Իսպանիայի ոստիկանությունը Լոնդոնի աճուրդում գտել Է Ժոան Միրոյի՝ տեղափոխելու ժամանակ կորած կտավը. այն վերադարձրել են օրինական տիրոջը: Այդ մասին ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Իսպանացի հավաքորդը կտավը վաճառել Էր Լոնդոնի մի բնակչի, սակայն ուղարկելու ժամանակ այն կորել Էր:

Հետաքննությունն սկսվել Է հուլիսին այն բանից հետո, երբ կատալոնցի նկարչի՝ «Գաուդի» շարքից աշխատանքը կորելու մասին հայտնել են տրանսպորտային ընկերությանը. Նոր տերն այն այդպես Էլ չի ստացել: Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ աշխատանքն ուղարկել են ոչ ճիշտ հասցեով, սակայն պատահական ստացողը հավաստիացրել Է, որ այն ուղարկել Է Իսպանիա:

Արդյունքում կտավը հայտնաբերել են լոնդոնյան աճուրդում. դրա մոտավոր արժեքը գնահատվում Է 10 հազար եվրո: Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները պահանջել են ստեղծագործությունը հանել աճուրդից. աշխատանքը վերադարձրել են տիրոջը:



Նման նյութեր