Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դուրս են բերել կոմայից և անջատել թոքերի արհեստական օդափոխության սարքից: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել են գերմանական Charite կլինիկայից:
«Օգոստոսի 22-ից Charite-ում բուժում ստացող Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակը բարելավվել է: Նա արձագանքում է ձայնային ազդակներին: Դեռ շատ վաղ է գնահատել ծանր թունավորման երկարաժամկետ հետևանքները»,- նշել են կլինիկայից: