Երաժշտությունն օգնել է հաղթահարել երկրաշարժը. հայ երկու մասնակիցների հիանալի ելույթները «Ձայնը 60+» շոուում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Երաժշտությունն օգնել է հաղթահարել երկրաշարժը. հայ երկու մասնակիցների հիանալի ելույթները «Ձայնը 60+» շոուում

Ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում «Ձայնը 60+» շոուի նոր եթերաշրջանին երկու հայ է մասնակցել՝ Սոչիից 60-ամյա Անդրեյ Փափազյանն ու 69-ամյա Վալերի Աղաբեկովը Կրասնոդարից։ «Կույր լսումներին» փայլուն ելույթից հետո երկու մասնակիցն էլ հայտնվել են Թամարա Գվերդծիթելիի թիմում։

Արմեն Փափազյանը կատարել է Ֆրենկ Սինատրայի «My way» երգը՝ ցնցելով բոլոր մարզիչներին։ Այս եթերաշրջանի ընթացքում նրանց շարքում են Թամարա Գվերդծիթելին, Լեւ Լեշչենկոն, Ելենա Վաենգան եւ Գարիկ Սուկաչովը։

«Երկրաշարժից հետո երկուսուկես տարի չէի դիպչում երաժշտությանը։ Նյարդերը քայքայված էին։ Հետո ինձ խորհուրդ տվեցին վերադառնալ երաժշտությանը՝ նախկինի նման դառնալու համար։ Եվ երաժշտությունն օգնեց»,- խոստովանել է 60-ամյա երգիչը։ Կարճատեւ մտորումներից հետո Փափազյանը մարզիչներից ընտրել է Թամարա Գվերդծիթելիին։

Թամարա Գվերդծիթելիի թիմում հաղթանակի համար կպայքարի նաեւ Արմենի հայրենակից Վալերի Աղաբեկովը, որը «կույր լսումների» ընթացքում կատարել է Նեթ Քինգ Քոուլի «L-O-V-E» հիթը։

style.news.am