Պակիստանի հյուսիս – արեւմուտքում մարմարի արդյունահանման հանքահորը փլվելու զոհ Է դարձել առնվազն 12 մարդ, եւս վեցը տուժել Է, մի քանի բանվորներ նախկինի պես մնում են փլվածքների տակ: Սեպտեմբերի 8-ին այդ մասին հայտնել Է Geo.tv հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել սեպտեմբերի 7-ին Խայբեր Փախթունխվայի նահանգի Մոհմանդի օկրուգում:
Պատահաի վայր են ժամանել փրկարարները, նրանց հաջողվել Է փլվածքների տակից հանել 12 բանվորների մարմիններ եւ վեց տուժածների, նրանց ուղարկել են հիվանդանոց:
«Սինհուա» գործակալությունն, իր հերթին, նշում Է, որ եւս ինը հանքափորների ճակատագիրը մնում Է անհայտ, նրանց որոնումները շարունակվում են: Ինչպես հայտարարել Է տեղի ոստիկանության փոխկոմիսարը, փլման զոհերի թիվը կարող Է աճել: Այդ պատճառով պլանավորվում Է որոնման գործողությանը ներգրավել հատուկ տեխինկա եւ միջադեպի վայր ուղարկել փրկարարների լրացուցիչ ջոկատներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: