Մ-8‚ Վանաձոր-Դիլիջան (կմ 33+500- կմ 40+000) հատվածում կատարվող հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ին և 11-ին՝ ժամը 09.00-19.00‚ Ֆիոլետովո համայնքի սկզբնամասից մինչև Դիլիջան քաղաքի մուտքի մոտ հատվածը փակ կլինի երթևեկության համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը.
«Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք զերծ մնալ տվյալ հատվածով երթևեկելուց»,- ասված է հաղորդագրության մեջ։