Իլոն Մասքը կորցրել է դիրքն աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում
Advertisement 1000 x 90

Իլոն Մասքը կորցրել է դիրքն աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում

Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքն աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում դիրքից զրկվել Է այն բանից հետո, երբ մեկ օրում կորցրել Է 16,3 միլիարդ դոլար: Այդ մասին գրում Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Bloomberg Billionaires Index (BBI)-ին:

Ըստ այս վարկանիշի, այժմ Մասքի կարողությունը կազմում Է 82,2 մլրդ դոլար, ինչը թույլ Է տալիս նրան տեղ զբաղեցնել վեցերորդ հորիզոնականում: Ինչպես նշում Է գործակալությունը, նման նվազումը մեկօրյա խոշորագույն անկումն Է դարձել BBI-ի պատմության մեջ:

Միլիարդատիրոջ կարողության այսպիսի կտրուկ կրճատումը պայմանավորված Է Tesla-ի բաժնետոմսերի անկմամբ:

Նախօրյակին դրանք կորցրել են արժեքի հինգերորդ մասը՝ ընկնելով 21,06 տոկոսով՝ մեկ բաժնետոմսի դիմաց մինչեւ 330,21 դոլար: Դեռ սեպտեմբերի 1-ին Tesla-ի արժեթղթերը մեկ երրորդով ավելի թանկ Էին՝ 498 դոլարից ավելի:

Դրանց արժեքի նվազման վրա կարող Էր ազդել չարդարացված կտրուկ աճով «պղպջակի» ձեւավորումը, ինչպես նաեւ այն, որ անցյալ շաբաթ ընկերությանը չԷր հաջողվել հայտնվել S&P 500 լայն շուկայի ինդեքսում:

BBI-ի համաձայն, աշխարհի ամենահարուստ մարդը մնում Է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ իր 186 մլրդ դոլար կարողությամբ:

Երկրորդ տեղն զբաղեցնում Է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որի կապիտալը գնահատվում Է 121 մլրդ դոլար, երրորդը՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն Է (103 մլրդ դոլար): Չորրորդ հորիզոնականում տեղ Է գտել Louis Vuitton Moսt Hennessy խմբի նախագահ Բեռնար Առնոն՝ 85,5 միլիարդով, իսկ հինգերորդում՝ ներդրող Ուորեն Բաֆեթը, որի կարողությունը 82,4 մլրդ դոլար Է: