Հունաստանում այրվել է միգրանտների խոշորագույն ճամբարը
Advertisement 1000 x 90

Հունաստանում այրվել է միգրանտների խոշորագույն ճամբարը

Լեսբոս կղզում միգրանտների եւ փախստականների Մորիա խոշորագույն ճամբարն ամբողջությամբ այրվել Է. դրա պատճառ կարող Էր դառնալ հրկիզումը. հրշեջներին խանգարել են մարել կրակը: Այդ մասին հաղորդել Է Հունաստանի ERT հանրային հեռուստատեսությունը:

Մորիայում տեղակայված Է միգրանտների խոշորագույն ճամբարը Հունաստանում. այստեղ գտնվում Է 12,8 հազար մարդ: Հրդեհը տեղի Է ունեցել այն բանից անմիջապես հետո, երբ հայտնի Է դարձել ճամբարում կորոնավիրուսով վարակման 35 դեպքի մասին: Այստեղ արդեն մեկ շաբաթ կարանտին Է գործում:

«Մորիա ճամբարն այրվել Է եւ շարունակում Է գրեթե լիովին այրվել այն դեպքում, երբ մեծ քանակությամբ միգրանտներ ու փախստականներ պատսպարվել են շրջակա կալվածքներում եւ լեռներում: Շատերն ուղեւորվել են քաղաք: Ոստիկանների մեծ ջոկատը շրջապատել Է այդ շրջանը»,-հաղորդում Է հեռուստաալիքը:

«Հրդեհներ են սկսվել նաեւ միգրանտների ու փախստականների ընդունման եւ նույնականացման կենտրոնի ներսում, արդյունքում իշխանությունները ձեռնամուխ են եղել ճամբարի տարհանմանը:

Ըստ հաղորդագրությունների, հրդեհը բռնկել Է այն մասին հաղորդագրություններից հետո, որ 35 մարդու մոտ արձանագրվել Է կորոնավիրուսի թեստի դրական պատասխան, եւ որ նրանք պետք Է մեկուսացվեն իրենց ընտանիքների անդամների եւ այն մարդկանց հետ, ովքեր նրանց հետ շփվել են»,-հաղորդել Է ERT-ն:

Ինչպես հեռուստաալիքին հայտնել Է հրշեջ ծառայության ղեկավարը, վկաների ցուցմունքների համաձայն, միաժամանակ եղել են հրդեհների տասն օջախներ: Հրշեջ ծառայությունը հաղորդել Է դիմադրության մասին, որի հետ նա բախվել Է հրդեհը մարելու ժամանակ:

Հյուսիսային Էգեյան ծովի նահանգապետ Կոստաս Մուտզուրիսի խոսքով՝ առանձին մարդիկ փորձել են ճամբարից դուրս գալ ուշ երեկոյան եւ գնալ լեռների կողմը, կարծելով, որ այդպիսով իրենք կկարողանան խուսափել կորոնավիրուսի վտանգից: Սկսվել են անկարգություններ: Նահանգապետի խոսքով՝ խոսքը մարդկանց ինքնաբերական ռեակցիայի մասին Է:

Մուտզուրիսը ասել Է, որ ինքը գտնվում Է կարանտինի մեջ, քանի որ հիվանդների հետ Է շփվել:



Նման նյութեր