Գյուղացին չի զգում էկոնոմիկայի նախարարութան գոյությունը, իրականացվող ծրագրերն էլ անարդյունավետ են. «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ. tert.am
Advertisement 1000 x 90

Գյուղացին չի զգում էկոնոմիկայի նախարարութան գոյությունը, իրականացվող ծրագրերն էլ անարդյունավետ են. «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ. tert.am

Պետության կողմից բավականին գումարներ է ծախսվում, բայց գյուղացին չի զգում էկոնոմիկայի նախարարութան գոյությունը, որում ներառվել է նախկին Գյուղատնտեսության նախարարությունը: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը՝ խոսելով գյուղատնտեսական ոլորտի առկա խնդիրների մասին:

Ըստ նրա՝ գյուղատնտեսության «հերն անիծեցին այն ժամանակ, երբ Գյուղատնտեսության նախարարությունը վերացրին»: «Եթե գյուղերում, հարցնեք՝ գյուղատնտեսության գծով ո՞վ է էկոնոմիկայի փոխնախարարը, ոչ մեկ չի ճանաչում, որովհետև անծանոթ, անփորձ մարդիկ են նշանակվել»,- ասաց նա։

Սարգիս Սեդրակյանն ընդգծում է, որ այսօրվա իրականացվում են նախկին իշխանությունների կողմից մշակված «Խելացի գոմ», «Ինտենսիվ այգի» ծրագրերը, որոն, ըստ նրա, անարդյունավետ են, քանի որ գյուղացիների հետ չեն խորհրդակցում, հանրային քննարկում չի արվում, որպեսզի հասկանան ոլորտի առաջնային խնդիրները:

«Ես նշել եմ, որ անհրաժեշտ է մեքենատրակտորային կայանների ստեղծումը, քանի որ գյուղերում չկա տեխնիկա․ հին, մաշված հիմնականում Սովետի տեխնիկան է օգտագործվում: Իսկ մեր հարևան Վրաստանը լիքը նոր տեխնիկա ունի՝ բերված տարբեր երկրներից, իսկ առանց տեխնիկայի ո՞նց են աշխատելու»,- ասաց նա:

Ամբողջությամբ՝ tert.am