Ինսայդերները կարծում են, որ դերասանական կարիերան մասնակի վերականգնելուց հետո Մեգան Մարքլի հաջորդ նպատակը կդառնա «Օսկար» մրցանկաբաշխությունը, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Սասեքսի դքսուհու ընկերոջը։
Պարբերականի զրուցակիցը նշել է, որ հեղինակավոր կինոմրցանակաբաշխության արժանանալն ամենն է, ինչի մասին դերասանուհին երազել է մանուկ հասակից։
«Օսկար»-ն ամենն է, ինչ Մեգանը երբեւէ ցանկացել է։ Նա իր շնորհակալական խոսքը փորձել է հայելու առաջ սանրով, երբ յոթ տարեկան է եղել։ Նա նաեւ մարզվել է ստորագրել ինքնագրեր բաժանելու համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սասեքսի դուքս արքայազն Հարին եւ նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, համագործակցության մասին համաձայնություն են ձեռք բերել Netflix-ի հետ։ Ըստ պայմանագրի պայմանների՝ Հարիի ու Մեգանի պրոդյուսերական ընկերությունը մի քանի տարվա ընթացքում վիդեոծառայության համար վավերագրական եւ ստողծագործական ֆիլմեր ու սերիալներ, ինչպես նաեւ երեխաների համար նախագծեր կնկարահանի։ Արտադրության ֆինանսավորումը կկատարի Netflix-ը։ Գործարքի մանրամասները չեն հաղորդվում։