Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ազդեցությունը կզգացվի 2022-ից ոչ շուտ․ ԱՀԿ
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ազդեցությունը կզգացվի 2022-ից ոչ շուտ․ ԱՀԿ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ազդեցությունը 2022-ից շուտ չի զգացվի: Նման կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը։

«Պատվաստանյութից հետո ժամանակ կպահանջվի, որպեսզի մարդկանց առնվազն 60-70%-ն իմունիտետ ձեռք բերի, ինչը մենք անվանում ենք հավաքական իմունիտետ»,-ասել է նա:

Ինչպես պարզաբանել է փորձագետը, կորոնավիրուսի ազդեցության նվազումը հնարավոր կլինի նկատել 2022-ին: Սակայն խոսքը ոչ թե վիրուսի ոչնչացման, այլ ամբողջ աշխարհում մարդկանց կյանքի վրա դրա ազդեցության նվազեցման մասին է։

Սվամինաթանի կանխատեսմամբ՝ լավատեսական սցենարի դեպքում, պատվաստանյութերը տարբեր երկրներ կմատակարարվեն 2021-ի կեսերին:

Ինչպես հայտնել է EADaily-ը, աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 28 մլն դեպք, ապաքինվել է 20 մլն մարդ, մահացածների թիվը մոտենում է 1 միլիոնի:



Նման նյութեր