Թարմացված հավելվածը առաջարկում է ընտրել քննարկման թեման, որից հետո 7 վայրկյանի ընթացքում Wakie-ն միացնում է օգտատերին զրուցակցի հետ, ով ունի հուզող թեմայի շուրջ փորձառություն: Օրինակ՝ նշում եք. «Ուզում եմ խոսել տարբեր ամուսնություններից ծնված երեխաների հարաբերությունների մասին, կամ խորհուրդ եք հարցնում, թե ուր կարելի է գնալ Փարիզում»:
Ծառայությունը հասանելի է 184 լեզուներով: Հրաչիկ Աճեմյանի խոսքերով,- «Մարդիկ քննարկումների կարիք ունեն: Շատերը դրա համար գուգլում են, բայց դա ոչ միշտ կարող է ցանկալի արդյունք տալ: Ռուսաստանյան սոցիալական զարթուցիչի՝ «Բուդիստ» նախագծի Wakie հավելվածը կոչված է վերանայել նմանատիպ շփումների օնլայն կոնցեպտը, հնարավորություն տալով ավելի մասնավոր քննարկումների համար»:
ՌԴ-ում «Բուդիստ» սոցիալական զարթուցիչը մեկնարկել է 2011 թ., որը օգնում էր անծանոթներին միմյանց արթնացնել առավոտյան ժամերին: Ավելի ուշ ստեղծագործական թիմը տեղափոխվեց ԱՄՆ, ուր թողարկեց ծառայության Wakie տարբերակը:
vc.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը