Վանի քրդերը Թուրքիայի իշխանությունից պահանջում են վերականգնել 4-րդ դարի հայկական մենաստանը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Վանի քրդերը Թուրքիայի իշխանությունից պահանջում են վերականգնել 4-րդ դարի հայկական մենաստանը. armeniasputnik.am

 Պատմական հայկական Վան քաղաքում ապրող քրդերը պահանջում են վերականգնել տեղի 4-րդ դարի հայկական վանքը։ Այս մասին գրում է The Armenian Mirror-Spectator պարբերականը՝ հղում անելով թուրքական Doğan գործակալությանը։

Պարբերականը գրում է, որ բնակիչները տեղական իշխանություններից պահանջում են վերականգնել Սուրբ Գևորգ եկեղեցին, որի ավերակները գտնվում են Վանա լճի ամենամեծ՝ Լիմ կղզում: Նման պահանջի գլխավոր պատճառը զբոսաշրջային հոսքերի ավելացումն է։

«Վանի բնակիչները համոզված են, որ Լիմ կղզին շատ կարևոր է զբոսաշրջության տեսանկյունից, և որ կիսավեր եկեղեցիները պետք է վերականգնվեն առաջին իսկ հնարավորության դեպքում»,- գրում է պարբերականը։

2019թ.-ին հրապարակվել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը, որի համաձայն Վանա լճի չորս խոշորագույն կղզիներից երեքը, ներառյալ Լիմը, ստացել են արգելոցի կարգավիճակ։

Լիմ կղզու Սուրբ Գևորգ վանքը հիմնադրվել է 4-րդ դարում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Վանական եղբայրությունն այստեղ գոյատևել է մինչև 1918 թվականը։ Ավելի ուշ տաճարը պղծվել ու ոչնչացվել է, այդ թվում ՝ գանձ որոնողների կողմից։

Վան քաղաքը մինչև 1915 թվականը եղել է Արևմտյան Հայաստանի կարևորագույն քաղաքներից մեկը։ Վանը Թուրքիայի իշխանության տակ է անցել 1923թ․-ին՝ Լոզանի պայմանագրի համաձայն։

armeniasputnik.am



Նման նյութեր