Ամենակարևորը, որ պետությունը սկսվում է սահմանից: Այս մասին այսօր Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Ի սրտե ուզում եմ ողջունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատասխանատուներին, համակիրներին, դուք գիտեք, որ ասել էի, որ անպայման տարածաշրջանում շրջելու եմ, պատասխանատուների հետ զրուցեմ: Սահմանին պետք է մեծ ուշադրություն դարձնել, եթե մարդը կրակի տակ գիշեր-ցերեկ իր ընտանիքով ապրում է, այդ տարբերությունը պետք է զգա, այսօր բնակիչն է, զինվորն է սահման պահողը, և տարբերությունը շատ մեծ պետք է լինի երկրի կենտրոնի հետ համեմատած»,-ասաց նա:
Գագիկ Ծառուկյանը նշեց, որ միշտ էլ իր հարգանքը, ուշադրությունը ցուցաբերել է սահմանամերձ համայնքների նկատմամբ և այդպես էլ շարունակելու է: «Այսօր վախի մթնոլորտ սարքելով, ամբողջ ճանապարհները փակ, մարդկանց անձնագիր ստուգելով, վախեցնելով… ես եկել եմ ժողովրդի, իմ կուսակցականների հետ հանդիպեմ, ասեմ՝ ինչով կարող եմ օգտակար լինել»,-ասաց նա: