Լոնդոնում բացվել է աշխարհի ամենաէքստրեմալ հյուրանոցը (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լոնդոնում բացվել է աշխարհի ամենաէքստրեմալ հյուրանոցը

Jeep ընկերությունը Լոնդոնում բացել է աշխարհի ամենաէքստրեմալ հյուրանոցը: Այս մասին հաղորդվում է տեսանյութում, որը հայտնվել է ընկերության եվրոպական գրասենյակի YouTube-յան պաշտոնական ալիքում:

Հյուրանոցը բաղկացած է մեկ համարից, որը գտնվում է գետնից 70 մետր բարձրության վրա: Համարն իրենից ներկայացնում է վրան, որն ամրացված է The O2 Arena զվարճանքի համալիրի հենասյուների վրա:

Հյուրանոցը տեղակայված է Լոնդոնի հարավ-արևելքում՝ Գրինվիչ թերակղզում: Հյուրերը կարող են զբոսնել և ուտել The O2-ի տանիքում:

Jeep-ը լոնդոնցիներին առաջարկում է փորձարկել նոր զգացողություններ՝ այցելելով իրենց հյուրանոց:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր