Տղան 315 հազար դոլար է հավաքել ոստիկանական շներին զրահաբաճկոններ գնելու համար
Advertisement 1000 x 90

Տղան 315 հազար դոլար է հավաքել ոստիկանական շներին զրահաբաճկոններ գնելու համար

ԱՄՆ-ի Օհայո նահանգի երիտասարդ բնակիչ Բրեյդի Սնակովսկին, ով ընդամենը 10 տարեկան է, հավաքել է 315 հազար դոլար, որը նա ծախսել է ոստիկանությունում ծառայող շների համար զրահաբաճկոնների և պաշտպանիչ սարքավորումների գնելու համար, գրում է CNN-ը:

Երբ Բրեյդին ութ տարեկան էր, նա հեռուստատեսությամբ հաղորդում է դիտել ոստիկանական շների մասին: Երեխան ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ կենդանիները դուրս են գալիս վտանգավոր առաքելության առանց պաշտպանիչ սարքավորումների:

«Ես զարմացա, որ ութամյա երեխան դա տեսավ որպես խնդիր, և նույնիսկ կարողացավ լուծում գտնել այն շտկելու համար: Ես շատ հպարտ եմ նրանով»,- ասել է Լեա Տորնաբենեն՝ Բրեյդիի մայրը:

Նրանք միասին հիմնադրել են Brady’s K9 Fund բարեգործական կազմակերպությունը, որը միջոցներ է հայթայթում ծառայողական շների համար զրահաբաճկոններ գնելու համար:

Մինչ օրս Բրեյդին զրահաբաճկոններ է գնել արդեն 257 շան համար, որոնք ծառայում են ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև Կանադայում և Աֆղանստանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր