ԱՀԿ-ն կանխատեսում է աշնանային ամիսների եվրոպական երկրներում COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդացության աճ, ինչին կհաջորդի մահվան դեպքերի թվի աճը։ Այս մասին հայտնել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։
«Իրավիճակը կբարդանա։ Հոկտեմբերին, նոյեմբերին մենք ավելի բարձր մահացություն կտեսնենք»,- ասել է Կլյուգեն։
ԱՀԿ-ն նաեւ հայտնել է ամբողջ աշխարհում հիվանդացածների թվի օրական ռեկորդային աճի մասին՝ 307 930 նոր դեպք։
Այս տվյալները գերազանցել են սեպտեմբերի 6-ի ոչ մխիթարական ռեկորդը, երբ աճը կազմել էր 306 857 մարդ։ «Առաջնորդների» եռյակում են Հնդկաստանը, ԱՄՆ-ն ու Բրազիլիան։ Հնդկաստանում եւ Ամերիկայում մահացածների թիվն անցել է 1000 մարդուց, Բրազիլիան հայտնել է 874 մահացածի մասին։