Ռուսական երեք ավիաընկերություններ թույլտվություն են խնդրել դեպի Հայաստան կանոնավոր չվերթների համար
Advertisement 1000 x 90

Ռուսական երեք ավիաընկերություններ թույլտվություն են խնդրել դեպի Հայաստան կանոնավոր չվերթների համար

Ռուսական NordStar, «Ուրալյան ավիաուղիներ» եւ AZUR air ավիաընկերությունները Հայաստանում կանոնավոր չվերթների թույլտվություն են խնդրում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հաղորդվում է, որ Ռոսավիացիան COVID-19 պանդեմիայի ընթացքում առաջին անգամ հայտարարել է տրանսպորտի նախարարությանը կից միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը բաշխում է արտասահմանյան թռիչքների թույլտվությունները:

Հրապարակված նյութերի համաձայն՝ ռուսական փոխադրողները ցանկանում են իրավունք ստանալ թռչել ոչ միայն երկրի կառավարության կողմից բացված, այլ նաեւ թույլտվություններով համալրվել դեռեւս փակ երկրներում:

Հանձնաժողովի նիստը նախատեսված է սեպտեմբերի 17-ին հեռակա կարգով:



Նման նյութեր