Ռուսաստանի դեսպանը հրաժարվում է հանդիպել Անդրանիկ Քոչարյանին․ պատճառը Հոկտեմբերի 27-ի մասին տարածվող կեղծ տեղեկատվությու՞նն է. politik.am
Advertisement 1000 x 90

Ռուսաստանի դեսպանը հրաժարվում է հանդիպել Անդրանիկ Քոչարյանին․ պատճառը Հոկտեմբերի 27-ի մասին տարածվող կեղծ տեղեկատվությու՞նն է. politik.am

Ազգային Ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարանը, չնայած տիտանական ջանքերին, չի կարողանում հանդիպել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Քոչարյանը, հասկանալով ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում, փորձում է լավ հարաբերություններ ստեղծել այդ երկրի իշխանությունների հետ, որպեսզի առավել ամուր դիրքեր զբաղեցնի Հայաստանի իշխանության ներսում։ Մեր տեղեկություններով՝ Սերգեյ Կոպիրկինը տարբեր պատճառներով մերժում է հանդիպման առաջարկը։ Քոչարյանին հատկապես բարկացնում է այն հանգամանքը, որ իրեն մերժող դեսպանը մեծ հաճույքով հանդիպում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ և ըստ էության ամրացնում նրա դիրքերը։

Ռուսաստանի դեսպանը Անդրանիկ Քոչարյանին չընդունելու հիմնավոր պատճառներ ունի։ Քոչարյանն այն քիչ քաղաքական գործիչներից է, որ տարիներ շարունակ հակառուսական քարոզչությամբ է զբաղվել, ավելին, Ռուսաստանի իշխանություններին մեղադրել է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպման մեջ։

Քոչարյանը տարիներ շարունակ խոսել է Հոկտեմբերի 27-ի գործով Լիտվինենկոյի առաջ քաշած վարկածի մասին։ Նա այս մասին խոսել է իր բազմաթիվ հարցազրույցների ժամանակ, որոնցից մեկի ժամանակ ասել է․ «Այո, ինչպես նաև խոսվեց Հայաստանում Հոկտեմբերի 27-ի՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից իրականացված լինելու մասին: Կարծում եմ՝ Հայաստանի իրավապահ մարմինները պարտավոր էին անդրադառնալ այս խնդրին և կապեր ստեղծեին լոնդոնյան համապատասխան մարմինների հետ, որովհետև դա մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող հանցագործություն էր, որի չբացահայտված լինելը նշանակում է մեր երկիրը պահել ճահճային վիճակում: Հայաստանում լուրջ քաղաքական պրոցեսները շուռ են եկել այդ կրակոցների արդյունքում և շարունակում են մնալ նույն վիճակում: Այդ պրոցեսները բացահայտում են այնպիսի համակարգված ուժերի, որոնք չեն կարողանում պատկերացնել իրենց գործողությունները՝ առանց անօրինական և ուժային բաղադրիչի»։

Հիշեցնենք, որ Լիտվինենկոն 2005թ. ապրիլին «Ռեալնի Ազերբայջան» ադրբեջանական շաբաթաթերթի հարցազրույցում սկանդալային հայտարարություն էր արել՝ Հայաստանի ամենաողբերգական իրադարձության մասին: Նա ասել էր, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ՀՀ Ազգային ժողովի ահաբեկչությունը կազմակերպել են ՌԴ հատուկ ծառայությունները, մասնավորապես` ԳՌՈւ-ն: «ՌԴ-ի հատուկ ծառայությունների ղեկավարությունում շատերը տեղյակ են, որ 1999թ. հայկական խորհրդարանի գնդակահարությունը կազմակերպել էր մեկ այլ հատուկ ծառայություն՝ ԳՌՈւ-ն: Այդ հատուկ գործողությունը ռուսական քաղաքական ղեկավարությանը հնարավորություն տվեց կանխելու ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի ստորագրումը: Եթե չեմ սխալվում, խոսվում էր Ստամբուլի ԵԱՀԿ գագաթնաժողովում նախագահներ Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի հուշագիր ստորագրելու մասին: Խաղաղ գործընթացը զարգանում էր ՌԴ-ի վերահսկողությունից դուրս, ինչը և դրդեց ՌԴ հատուկ ծառայություններին՝ իրականացնելու հատուկ գործողություն Հայաստանի խորհրդարանում: Պայթյունը Բաքվի մետրոյում, հայոց խորհրդարանի սպանդը` ռուսական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործունեության նույն շղթայի օղակներն են»։

politik.am



Նման նյութեր