ԱՄԷ-ում նավթային ընկերության երկնաքերը, Բուրջ Խալիֆան կլուսավորվեն Հայաստանի դրոշի գույներով
Advertisement 1000 x 90

ԱՄԷ-ում նավթային ընկերության երկնաքերը, Բուրջ Խալիֆան կլուսավորվեն Հայաստանի դրոշի գույներով

Հայաստանի անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկնաքերը և Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվեն Հայաստանի ազգային դրոշի գույներով: Այս մասին տեղեկացնում է  ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունը՝ նշելով, որ ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցվի լրացուցիչ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին Հայոց եռագույնի գույներով կլուսավորվի Նիագարայի ջրվեժը:



Նման նյութեր