Փաշինյանի հերթական սուտը․ ապտակ «հեղափոխության» աջակիցներին. politik.am
Advertisement 1000 x 90

Փաշինյանի հերթական սուտը․ ապտակ «հեղափոխության» աջակիցներին. politik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար գոյություն չունեն սկզբունքներ, որոնց հնարավոր չէ դավաճանել։ Ազգային Ժողում տեղի ունեցած ՍԴ դատավորների ընտրությունը իրական հարված էր Փաշինյանի այն աջակիցների համար, ովքեր վստահ էին, որ իշխանությունները հեղափոխական որոշ սկզբունքների հավատարիմ կմնան։

ՍԴ դատավորների ընտրությունը ևս մեկ անգամ փաստեց, որ Փաշինյանը անուղղելի ստախոս է։ Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ դատաիրավական համակարգում վիրահատական միջամտություն անելու անհրաժեշտություն կա։ Վարչապետը պնդում էր, որ դատաիրավական համակարգից պետք է դուրս մնան բոլոր այն դատավորները, որոնք խախտել են քաղաքացիների իրավուքնները․ «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»,-հայտարարել էր վարչապետը:

Վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունից  մեկ տարի անց Ազգային Ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ձայների բացարձակ մեծամասնությամբ ՍԴ դատավոր ընտրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում առնվազն 13 գործով պարտված և ի վնաս Հայաստանի որոշումներ բերած նախկին դատավոր Երվանդ Խունդկարյանին։

Խունդկարյանի ՍԴ դատավոր ընտրվելը Փաշինյանի երերուն  հեղինակության «դագաղի վերջին մեխն» էր։ Հիմա հանրության շրջանում չկա շրջանակ, որը վստահ չէ Փաշինյանի ստախոս լինելու մեջ։ Սա նոր իրավիճակ է ստեղծում։ Հիմա արդեն Փաշինյանի միակ հենարանը ուժայիններն են, որոնք կարող են ռեպրեսիաներ իրականացնել և հանրությանը  լումպենն է, որը կրթական և բարոյական խնդիրներ ունի ու վստահաբար չի կարողանա օգնել նրան պահել իշխանությունը։

politik.am



Նման նյութեր