Միխայիլ Եֆրեմովի նախկին փաստաբանին՝ Էլման Փաշաեւին, մեկ տարով զրկել են փաստաբանի կարգավիճակից, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը։ Տեղեկությունը «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում հաստատել են փաստաբանների դաշնային պալատից։
«Փասատաբանական պալատի որոշմամբ՝ Փաշաեւը զրկվել է փաստաբանիի կարգավիճակից»,- հայտնել են մամուլի ծառայությունից: Ավելի վաղ պալատի որոկավորման կոլեգիան նրա գործողություններում կարգապահական զանցանք էր հայտնաբերել։
Միխայիլ Եֆրեմովն ութ տարվա ազատազրկման է դատապարտվել վթարի գործով, որի հետեւանքով մահացել է բեռնատարի վարորդ Սերգեյ Զախարովը։ Դատարանը հաստատել է, որ հունիսի 8-ի երեկոյան Եգրեմովը Մոսկվայի կենտրոնում դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել մեքենային, որի ղեկին Զախարովն է եղել։ Վերջինս ստացած վնասվածքներից հաջորդ օրը մահացել է հիվանդանոցում։
Եֆրեմովի նոր փաստաբանը՝ Վլադմիրի Վասիլեւը, խնդրել է ութ տարվա ազատազրկման ձեւով պատիժը փոխարինել չորս տարվա պայմանական ազատազրկմամբ։