Նախկին թենիսիստ, զուգախաղերում աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ Աննա Կուռնիկովան Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել:
39-ամյա նախկին թենիսիստը տեղադրել է իր և Էնրիկե Իգլեսիասի դստեր լուսանկարը և գրել է. «Ուիմբլդոն, ես գալիս եմ»:
Կուռնիկովան զուգախաղերում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի հաղթող է:
Կուռնիկովան և Իգլեսիասը երեք երեխա ունեն. երկվորյակներ Նիկոլասը և Լյուսին, որոնք ծնվել են 2017-ին, և կրտսեր դուստր Մերին, որը ծնվել է 2020-ի հունվարին:
2020 թվականին Ուիմբլդոնը տեղի չունեցավ կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը