Ըստ ձայնագրման ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի հաշվետվության, վինիլներն ավելի լավ են վաճառվում, քան CD-ները: Նման ցուցանիշ չի գրանցվել 1986 թվականից ի վեր:
Ըստ Ասոցիացիայի տվյալների՝ ԱՄՆ-ում վինիլային ձայնասկավառակների վաճառքի հասույթն առաջին կիսամյակում կազմել է 232.1 մլն դոլար, իսկ սկավառակների վաճառքի հասույթը՝ ընդամենը 129.9 մլն դոլար:
Հաղորդվում է, որ 2005 թվականից ի վեր վինիլների վաճառքը կայուն աճել է: Ըստ RIAA-ի՝ 2020-ի առաջին կեսին վինիլային ձայնասկավառակների հասույթն աճել է 4%-ով, իսկ CD-ների հասույթը նվազել է 48%-ով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը