«Աշոտ Փաշինյանը թմրադեղի՞ ազդեցության տակ է». Նիկոլ Փաշինյանի որդին մասնակցել է Աղաջանյանի եղբոր կազմակերպած փակ միջոցառմանը. politik.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Աշոտ Փաշինյանը թմրադեղի՞ ազդեցության տակ է». Նիկոլ Փաշինյանի որդին մասնակցել է Աղաջանյանի եղբոր կազմակերպած փակ միջոցառմանը. politik.am

Երեկ համացանցում լայն տարածում գտավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտի, տարօրինակ տեսանյութը, որում նա անհասկանալի միջավայրում, իրականությունից կտրված պարում էր։

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ միջոցառումը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը՝ Բյուրականի «Ամբերդ» հյուրանոցի մոտակայքում գտնվող թատրոնի լքված շենքում: Կազմակերպիչը Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Աղաջանյան Էդուարդի եղբայրն է:

Պարբերաբար աչքից հեռու տեղ փարթիներ են կազմակերպում «խիստ վստահելի» մարդկանց համար:

Շատերին զարմացրել էր Աշոտ Փաշինյանի ոչ ադեկվատ շարժումները և միջոցառման տարածում նստած այլ երիտասարդներ, որոնք կարծես կտրված լինեին իրականությունից։ Համցացնում անգամ վարկածբեր է շրջանառվում, որ միջոցառման մասնակիցները թմրադեղերի ազդեցության տակ են (մենք նման պնդումներ անելու փաստեր այս պահին չունենք)։

2018 թվականին Փաշինյանի առաջնորդած իշխանափոխության մասնակից Արսեն Նիկողոսյանն օրինակ իր ֆեյսբուքյան էջում գրառում անելով հրավիրել է իրավապահների ուշադրությունը․«Հրավիրում եմ օրինապահ մարմինների և Ազգային Անվտանգության ուշադրությունը։

Տեսանյութում Նիկոլ Փաշինյանի որդին է՝ Աշոտ Փաշինյանը, ըստ լուրերի էքստազի տեսակ է, թմրանյութի տակ է պարում։ Աշոտ Փաշինյանը պետք է համապատասխան այրան անալիզ հանձնի, եթե դեղամիջոցների ու թմրանյութերի տակ է ուրեմն կասկած չկա, որ նրանք նաև կզբաղվեն թմրանյութերի մեծածախ վաճառքով»,-գրել է Նիկողոսյանը։

Արևմուտքում նման փարթիների ընթացքում սովորաբար օրենքով արգելված պրեպարատներ, հոգեմետ միջոցներ են իրացվում և օգտագործվում։ Ու այս միջոցառման մասնակիցների պահվածքը շատերին նման եզրահանգման գալու առիթ է տվել։

Նկատենք, որ պաշտոնական արձագանք դեռ չի եղել հրապարակված տեսանյութի վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանի ընտանիքի անունից դեռ որևէ հերքում կամ հաստատում չի տրվել հնչող մեղադրանքների վերաբերյալ։

Մենք փորձեցինք վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի միջոցով ճշտել իշխող ընտանիքի կարծիքը տեսանյութի և դրան առնչվող մեղադրանքների վերաբերյալ, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։

Ի դեպ մեր աղբյուրները պնդում են, որ Աշոտ Փաշինյանն եկել է այդ միջոցառման վայր պետական մեքենայով՝ երկու թիկնապահների ուղեկցությամբ:

politik.am