Վաշինգտոնի քաղաքապետը սեպտեմբերի 21-ը հռչակել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր»
Advertisement 1000 x 90

Վաշինգտոնի քաղաքապետը սեպտեմբերի 21-ը հռչակել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր»

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը սեպտեմբերի 21-ը հռչակել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր»:

Հռչակագրում քաղաքապետը նշել է, որ այսօր ոչ միայն Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է, այլ նաև լրանում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատման 100-ամյակը: Բաուզերը նաև նշել է, որ Վաշինգտոնում գտնվող Հայաստանի դեսպանատունը նպաստում է մշակույթների բազմազանությանը և ամերիկացի ուսանողների գիտելիքների հարստացմանը՝ ավելացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ամրապնդել երկու երկրների միջև գործընկերությունը:

Հռչակագրի վերջին մասում Բաուզերը Հայաստանի դեսպանատան աշխատողներին շնորհավորել է Անկախության տոնի առիթով և հույս հայտնել, որ կշարունակվի դեսպանատան և Կոլումբիայի շրջանի միջև համագործակցությունը:



Նման նյութեր