ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 24-ի իր նիստում Ֆրանսիայում գրանցված «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությանը թույլատրել է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ իրականացնել:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «ՀՀ կառավարության որոշմամբ անհետաձգելի է համարվել մի շարք տրանսպորտային օբյեկտների շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը‚ և թույլատրվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տվյալ ավտոմոբիլային ճանապարհների տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել ինժեներական ծառայություններ մատուցող միջազգային ընկերություններից՝ մեկ անձից գնման ընթացակարգով:
Նշված որոշման պահանջներին համապատասխան տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության միջև կնքվել է «Պետության կարիքների համար տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պետական գնման» պայմանագիրը, որի համաձայն՝ «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունը պետք է իրականացնի վերը նշված որոշմամբ նախատեսված մի շարք տրանսպորտային օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը։
Ֆրանսիայի օրենսդրության համաձայն՝ «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունն իրավասու է զբաղվել ինժեներական (տեխնիկական վերահսկողության) գործունեությամբ, այդ թվում քաղաքաշինության, տրանսպորտային ենթակառուցվածքների բնագավառում:
Ակնկալվում է, որ «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունը ձեռք կբերի «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակով զբաղվելու իրավունք, ինչը հնարավորություն կտա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարելՊայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները: