Բրիտանացին դիմակի փոխարեն կենդանի օձ է կրել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բրիտանացին դիմակի փոխարեն կենդանի օձ է կրել

Մեծ Բրիտանիայում ավտոբուսի ուղևորը կարողացել է զարմացնել ուղևորներին և վարորդին: Տղամարդը հսկայական կենդանի օձ է կրել դեմքի պաշտպանիչ դիմակի փոխարեն, գրում է Daily Mail-ը:

Ականատեսներից մեկը պատմել է, որ սկզբում իրեն թվացել է, թե հարևանությամբ նստած ուղևորը սարսափելի դիմակով է, որով նա ամուր փաթաթել է դեմքը:

Սակայն, ըստ մյուս ուղևորների, նրանցից ոչ ոք չի վախեցել:

Տրանսպորտային ընկերության ղեկավարներից մեկը նշել է, որ կառավարության նոր կանոնակարգում հստակ ասվում է, որ դեմքի պաշտպանիչ միջոցը պարտադիր չէ, որ լինի վիրաբուժական դիմակ, և, որ ուղևորները կարող են պաշտպանիչ միջոցն ինքնուրույն պատրաստել կամ հարմար ինչ-որ բան կրել, ինչպիսիք են շարֆը կամ բանդանան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր