Հայրենիքի հարցում տարաձայնություններ լինել չեն կարող: Մեր ժողովուրդը, մենք բոլորս միակամ ենք և համախմբված` պատրաստ կատարելու Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ցանկացած հրաման: Հետ նայելու ժամանակը չէ: Սա Հայրենական պատերազմ է, որտեղ կհաջողենք, եթե ամեն մեկս լինենք մեր տեղում և անենք այն, ինչ մեզնից պահանջում է հարափոփոխ իրավիճակը:
Հիմա իրական առաջնորդության, պատասխանատվություն ստանձնելու, բարդագույն հաշվարկներ կատարելու, քաղաքական ծայրաստիճան սառնասրտություն դրսևորելու և ծանրագույն որոշումներ կայացնելու ժամանակն է:
Մենք դատապարտված ենք հաղթելու, քանի որ մեր դատն արդար է:
Սամվել Ֆարմանյան