Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է բնակելի թաղամասում ադրբեջանական անօդաչու թռչող սարք խոցելու մասին՝ հրապարակելով լուսանկարներ:
«Լուսանկարում Ասկերան քաղաքում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերից մեկն է, որը ոչնչացվել է հայկական զինված ուժերի կողմից։ ԱԹՍ թիրախակետում խաղաղ բնակավայրն էր. ԱԹՍ-ն խոցվել է բնակելի թաղամասի հարևանությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Լուսանկարները տրամադրել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: